Հորդանանում հնագույն քրիստոնեական գրքեր են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2011 11:43

Հորդանանի հյուսիսում` քարանձավում հայտնաբերել են հին ձեռագրեր: Գտածոները արճճե թիթեղներ են` իրար միացված լարերով: Այդ մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները: 2005-2007 թթ. գտնվել է նման 70 գիրք, բայց այդ մասին հայտնում են միայն հիմա: Հավաքածուն վերագրվում է մեր թվականության I դարին և համարվում է քրիստոնեության ամենահին  մասունքը: Գիտնականները կարծում են, որ կրեդիտ քարտերի չափսերի այդ արճճե թիթեղները կազմում են խոստովանությունների գիրքը, որի մասին հիշատակություն կա Աստվածաշնչում: Ձեռագրերը իվրիտ լեզվով են` հիերոգրիֆների կիրառմամբ: Մասնագետների կարծիքով` գտածոն կարող է մեծ բեկում առաջացնել աստվածաշնչյան պատմության մեջ: Նրանք ասում են, որ մասունքը ցույց է տալիս, որ քրիստոնեությունը հուդայական ծագում ունի:

Utro.ru

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply