Կեղծ հակավիրուսը ախտահարել է մոտ 2 մլն կայք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 3, 2011 11:39
Մի վնասակար ծրագիր, որ թաքնվում է scareware հակավիրուսի անվան տակ, վարակել է համացանցի ավելի քան 2 մլն կայք և շարունակում է տարածվել: Այս մասին հայտնում է Websense Security կայքերի անվտանգության վերլուծական ընկերությունը: Ըստ մասնագետների տվյալների` այդ վիրուսով վարակվել է խոշոր երաժշտական խանութներից մեկի` Apple iTunes-ի մի քանի էջ: Մարտի 29-ին սկսված հակերական գրոհին Websense-ի աշխատակիցները տվել են LizaMoon անունը, քանի որ առաջին անգամ այն հայտնվել է այդ անվամբ հատուկ ստեղծված կայքում: Վնասակար սկրիպտը ներդրվում է կայքի կոդում` օգտագործելով խոցելի կողմերը, և արդյունքում ուղղորդում օգտագործողին կեղծ հակավիրուսային defender-uqko.in կայք` առաջարկելով բեռնել հակավիրուսը, որն իրակնում բնավ էլ այդպիսին չէ: Հայտնում են, որ վարակված կայքերի կեսից ավելին ԱՄՆ-ում գրանցված կայքեր են: LizaMoon-ից վնաս են կրել նաև Մեծ Բրիտանիայի, Քուվեյթի, Հնդկաստանի, Ավստրալիայի, Թուրքիայի, Բրազիլիայի, Իսրայելի, Մեքսիկայի, Թայվանի և Չիլի կայքերը:
Utro.ru






Facebook
Tweet This
Email This Post
