Ղազախստանում սկսվեցին նախագահական ընտրությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 3, 2011 11:36
Քվերակությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 7-ին և կավարտվի ժամը 20-ին, որից հետո կսկվի ձայների հաշվումը:
Նախագահի աթոռի համար պայքարում է չորս թեկնածու. գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը (նա պայքարում է չորրորդ ժամկետի համար), Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ժամբիլ Ահմետբեկովը, սենատոր Գանի Կասիմովը և բնապահպան Մելս Ելեուսիզովը: Վերջին երկուսն արդեն մի անգամ պայքարել են նախագահի պաշտոնի համար: Առաջինը մասնակցել է 1999 թ. ընտրություններին և ստացել ձայների 4 տոկոսից քիչ ավելի: Երկրորդը մասնակցել է 2005 թ. և ստացել 1 տոկոսից էլ քիչ ձայներ:
Նազարբաևը նախագահի պաշտոնում է ավելի քան 20 տարի: Նախորդ ընտրությունների ժամանակ նա, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է ձայների 91,15 տոկոսը: Այս ընտրություններում հաղթող կհամարվի նա, ով կստանա 50 տոկոսից ավելի ձայն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալները կհայտնի ապրիլի 4-ին: Վերջնական տվյալները հայտնի կդառնան 10 օր անց:
Lenta.ru






Facebook
Tweet This
Email This Post
