Ճապոնիայի երկրաշարժի զոհերի թիվն անցել է 12 հազարից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2011 11:33

Ճապոնիայի Հոնսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի և դրան հետևած ցունամիի զոհերի թիվը հասել է 12 հազար 9 մարդու. Այս մասին կիրակի օրը հայտնեց “Կիոդո” գործակալությունը` հղում անելով Ազգային ոստիկանության  գլխավոր վարչությանը:

Մինչ այս հայտնում էին 11 հազար 938 թիվը: Անհետ կործաների թիվը 15 հազար 472 մարդ է:

9 մագնիտուտով երկրաշարժը տեղի ունեցավ Ճապոնիայում մարտի 11-ին, այն ցունամի առաջացրեց` ավելի քան 10 մետր բարձրությամբ: Ըստ Ճապոնիայի աշխարհագրության ինստիտուտի տվյալների` Հոնսյու կղզու հյուս-արևելքում գտնվող Օսիկա թերակղզին երկրաշարժի հետևանքով 5,3 մետրով տեղաշարժվեց դեպի հարավ-արևելք և իջավ 1,2 մետրով: Երկրաշարժից հետո “Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ում մի շարք վթարներ եղան` շարքից հանելով սառեցման համակարգը: Դրա հետևանքով ճառագայթման արտահոսք տեղի ունեցավ, ինչը ստիպեց իշխանություններին 20 կմ շառավղով տարհանել բնակչությանը: Ավելի ուշ հայտնեցին Ճապոնիայի մի շարք շրջաններում  ռադիոակտիվ տարրերի առկայության մասին, մասնավորապես` օդում, ծովի և խմելու ջրերում, ինչպես նաև մթերքներում յոդի և ցեզիումի իզոտոպների առկայության:

“Նովոստի” գործակալություն

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply