Ռոման Ամոյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 3, 2011 1:11

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեք մեդալի տիրացան Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի ըմբիշները: Այս մրցաձևի ներկայացուցիչների մեկնարկի առաջին օրը չեմպիոն դարձավ 55 կգ քաշային  Ռոման Ամոյանը: Ընդ որում, նա կիսաեզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին, իսկ վճռական գոտեմարտում` ադրբեջանցի մեկ այլ մարզիկի`Վուգար Ռահիմովին, ով հանդես էր գալիս Ուկրաինայի դրոշի ներքո: Մեկնարկում  Ամոյանն առավելության էր հասել վրացի Լաշա Գոգիտաձեի, ռուսաստանցի Վալերի Բորգոյակովի նկատմամբ: 84 կգ քաշայինների մրցավեճում բրոնզե մեդալակիրր գարձավ Արթուր Շահինյանը: Ընդ որում,  նա առաջին անգամ է Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնում: Իսկ Ամոյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ երկրորդ անգամ: Նա աչքի էր ընկել նաև 2006-ին Մոսկվայում կայացած ստուգատեսում: Մեդալների իր հավաքածուն հարստացրեց նաև  Եվրոպայի առաջանության եռակի չեմպիոն , 120 կգ քաշային Յուր Պատրիկեևը: Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվեց թուրք Ռիզա Խայալփին: Վերջինս էլ եզրափակչում զիջեց տևական ընդմիջումից հետո մրցագորգ վերադարձած ռուսաստանցի Հասան Բարոևին: Իսկ բրոնզե մեդալի համար գգոտեմարտում Պատրիկեևը հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Յոհան Մագնուս Էուրենին:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply