Ցնցող տեսանյութ Բաքվում տեղի ունեցած ակցիայից. Մարդկանց աքացի են տալիս եւ ծեծում (Վիդեո)

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 3, 2011 0:32

http://www.youtube.com/watch?v=BDTGqn2mFZw&feature=player_embedded
Ադրբեջանի կենտրոնում ապրիլի 2-ին ձերբակալվել են շուրջ 100 ընդդիմադիրներ, ովքեր փորձել են չիրազեկված ցույց անցկացնել Բաքվի կենտրոնում:

Ակտիվիստները փորձել են մոտենալ Շատրվանների հրապարակին, սակայն նրանց կանգնեցրել է ոստիկանությունը` կիրառելով արցունքաբեր գազ: Ցուցարարներին հաջողվել է առանձին խմբերով լոկալ ակցիաներ անցկացնել քաղաքի ծայրամասերում:

Բաքվում ընդդիմության ակցիայի նախօրեին ձերբակալվել է 15 մարդ. http://news.am/arm/news/53759.Amnesty International-ը կոչ է անում դադարեցնել բռնաճնշումները

Ընդդիմադիրները նախատեսել էին ակցիա անցկացնել` գործող խորհրդարանը ցրելու եւ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Նրանք պահանջում են նաեւ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել, ազատել քաղբանտարկյալներին եւ ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ:

Դիտվել է 1822 անգամ:
Print Friendly

Leave a Reply