Հայաստանի չեմպիոնը պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2011 19:49

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում մրցեցին առաջատարները` 4-ական միավոր ունեցող «Ուլիսը» և «Փյունիկը»: Վերջինս գոլային շատ պահեր ստեղծեց: Միայն երկու անգամ Մարկոսի հարվածներից հետո գնդակը ետ մղեց դարպասաձողը: Սակայն Հայաստանի չեմպիոնը պարտվեց: Խաղավերջին «Ուլիսի» ֆուտբոլիստ Արտյոմ Ադամյանը հեռահար հարվածով հաղթական գնդակ խփեց «Փյունիկի» դարպասը` 1:0: Նույն հաշվով «Գանձասարը» հաղթեց «Շիրակին»:

Տեխնիկական արդյունքներ

«Ուլիս»-«Փյունիկ» 1:0
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար`
Սուրեն Բալիյան
Գոլը` Արտյոմ Ադամյան, 88

«Գանձասար»-«Շիրակ» 1:0
Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլը` Արթուր Քոչարյան, 10

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply