Մեկնարկել են Հայաստանի Հանրապետության պահեստազորայինների վարժական հավաքները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 2, 2011 18:31

ՀՀ զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր մեկնարկել են Հայաստանի Հանրապետության պահեստազորայինների վարժական հավաքները:

Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, պլանային միջոցառում է և նպատակ ունի կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում:

Ապրիլի 1-ից 10-ը պահեստազորայինների վարժական հավաքներին մասնակցում են պահեստազորում գտնվող սակրավորները:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply