Լուսանկարների մրցույթ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 2, 2011 17:48
«Ֆոտոարվեստ» ամսագիրը հայտարարում է «Երևան. սիրահարների քաղաք» թեմայով լուսանկարների մրցույթ: Լավագույն երեք լուսանկարները կտպագրվեն «Ֆոտոարվեստ» ամսագրում: Հաղթողները կստանան նաև դրամական մրցանակներ: Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված են համապատասխանաբար 15.000, 10.000 և 5000 դրամ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ուղարկել photoarvest@gmail.com հասցեին 10×15 չափսի 300 կետ խտայնությամբ լուսանկարներ:
Ամսագիրը խնդրում է նաև տեղեկացնել ՀՀ-ում տեղի ունեցող լուսանկարչական միջոցառումների մասին: Դրանք բոլորը կլուսաբանվեն «Ֆոտոարվեստ» ամսագրում:






Facebook
Tweet This
Email This Post
