Աֆղանստանում պայթունից 14 մարդ է մահացել, այդ թվում` 3 երեխա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2009 15:44

Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած երկու պայթյունից 14 մարդ է մահացել, այդ թվում` 3 երեխա: Պաշտոնյաները մեղադրում են Թալիբան շարժմանը: Ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման կազմակերպության տվյալներով` նման պատահարների թիվը նախորդ ամիս եղել է 828: Տուժածների մեծամասնությունը եղել են խաղաղ քաղաքացիներ: Աֆղանստանի Հելմանդ գավառի Գերեշկ թաղամասում ընտանիք տեղափոխող փոխադրամիջոցի ուղղությամբ չորեքշաբթի որոտացած պայթյունը 11 մարդու մահվան պատճառ է դարձել, որոնցից երկուսը կանայք են: Համայնքի ղեկավարության խոսնակ Դաուդ Ահմադին ասել է, որ 6-ամյա մի աղջկա հաջողվել է փրկվել: Սակայն հարևան Քանդահար գավառում 8-12-ամյա 3 երեխա մահացել է ռումբի պայթյունից, որով երեխաները, պատահաբար գտնելով, սկսել են խաղալ:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply