Բացառության կարգով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2011 14:05

Պատասխանելով ռուսական «СПОРТ-ЭКСПРЕСС» -ի թղթակցի հարցին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պարգևավճարներ կստանան այն բանի համար, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումը ոչ-ոքի են ավարտել (0:0) Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Պարզաբանվել է, որ ոչ-ոքի արդյունքի համար թեև պարգևատրում չի նախատեսվում, սակայն այս անգամ բացառություն է արվելու: Նշվել է նաև, որ հաղթանակի դեպքում պարգրավճարն ավելի շատ կլիներ, քան հաջողության հասնելու համար խոստացել էին հանձնել Ռուսաստանի ներկայացուցիչներն իրենց թիմի ամեն մի խաղացողին, այսինքն 50 հազար դոլարից էլ բարձր:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply