Սերժ Սարգսյանը աշխատանքային ճաշ է ունեցել ԻՏՁՄ ղեկավարների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Պաշտոնական, Օրվա լուր | | April 2, 2011 13:19

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտի առաջատար ընկերությունները:

Հանրապետության ղեկավարը ԻՏՁՄ անդամների հետ քննարկել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիաների կրթության հետ կապված խնդիրներ, Հայաստանում գիտելիքի վրա հիմնված ձեռներցության խթնաման հարցեր, ինչպես նաև ՀՀ տնտեսության ճյուղերում Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) լուծումների կիրառման խնդիրներ:

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply