Նախագահը կմեկնի Սերբիայի հանրապետություն
Պաշտոնական, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 2, 2011 13:17
Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:
Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության, Պատրիարքի, ինչպես նաև Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաև մի շարք ոլորտներում հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:






Facebook
Tweet This
Email This Post
