Ըստ Բրայզայի`Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մոտ են ԼՂ խնդրի շուրջ համաձայնագրի ստորագրմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2009 14:55

metyu-brayza-mk-040309-22ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շատ մոտ են Ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրմանը:

Ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրայզան Բաքու է ժամանել 2 օր առաջ: Մինչ այդ նա հրաժեշտի այցով եղել է Հայաստանում և Վրաստանում: Եռօրյա այցի շրջանակներում ամերիկացի համանախագահը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ըստ «Ռեգնում»-ի`անցկացվելիք հանդիպումների ընթացքում Բրայզան կքննարկի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ինչպես նաև Էներգետիկական անվտանգությանը և երկրի ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը վերաբերող հարցեր: Համանախագահի այցը կավարտվի այսօր:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply