Աշխատանքային խումբը քաղաքապետի հանձնարարությամբ կվերահսկի փոխհատուցման գործընթացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Պաշտոնական, Օրվա լուր | | April 2, 2011 12:36

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում են  2004-2006թթ. ընթացքում օտարման արդյունքում հողատարածքները ձեռք  բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումներին:

Ընդհանուր թվով 151 նախկին հողօգտագործողներից հարցը չի բավարարվել 48-ի դեպքում:

Խնդրին լուծում տալու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի  կողմերի հետ և հսկողություն կիրականացնի գործընթացի հետ կապված: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատողների հետ` սեղմ ժամկետներում փոխհատուցումներն ապահովելու վերաբերյալ:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply