Լույս է տեսել 300 տարվա պատմություն ունեցող եկեղեցական ձեռագործերի մասին գիրք

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 2, 2011 13:19

Հրատարակվել է հայ կանանց աչքի լույսով ստեղծված կրոնական բովանդակությամբ ձեռագործերի մասին գիրք: Հայ ժողովրդի կրոնական ընկալմամբ կարևոր նշանակություն ունեցող այս ձեռագործ տեքստիլ արտադրանքները ներկայացնող գիրքը տպագրվել է Չիթլեմբիք հրատարակչության կողմից: Ռոնալդ Թ. Մարչեսի, Մարլին Ռ. Բրյուի և Պոլսո հայոց պատրիարքարանի համատեղ աշխատանքի արդյունք սույն գիրքը կրում է «Splendor & Pageantry: Textile Treasures from the Orthodox Churches of Istanbul»  վերնագիրը («Շքեղություն և արարողայնություն. Ստամբուլի հայկական ուղղափառ եկեղեցիների տեսքտիլ գանձերը»):

17-19-րդ դարերում ստեղծված 170-ից ավելի տեքստիլ աշխատանքներ ներկայացնող սույն գրքում տեղ են գտել այնպիսի զանազան նմուշներ, ինչպիսիք են` թագը, օձիքը, անթև թիկնոցը, մանյակը, շալը, խորանի վարագույրը և պատարագի գավաթը: Ստամբուլի հայկական ուղղափառ եկեղեցիներից մեծ խնամքով մեկտեղված այս ստեղծագործությունները նախկինում օգտագործվել են ոչ միայն եկեղեցական արարողությունների ժամանակ, այլ նաև` առօրյա կյանքում:

Այս մասին հաղորդումէ  Ակունքը:

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply