Ապրիլի 3-ը երկրաբանների օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | April 2, 2011 14:11
Վաղը` ապրիլի 3-ին երկրաբանների մասնագիտական օրն է: Յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է որպես Երկրաբանի օրը: Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են օգտակար հանածոների ուսումնասիրությամբ, արդյունահանմամբ, զարգացմամբ և ում աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին գործի հետ:
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շնորհավորում է հանրապետության երկրաբաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մաղթում ենք առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան






Facebook
Tweet This
Email This Post
