Ֆրանսիայի հանրապետության խորհրդանիշը տուժել է մեծ կրծքի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2011 11:34

Ֆրանսիայի քաղաքապետ Նեվիլ ան Ֆերանը, որոշել է ազատվել Ֆրանսիայի հանրապետության  խորհրդանիշ   Մարիաննայի կիսանդրուց: Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի խոսքով, Մարիաննայի փարթամ մարմնամասերը շեղում էին պաշտոնական այցելուների ուշադրությունը: Քաղաքապետարանի քաղաքացիական ամուսնություններիգրանցման սրահում տեղադրված  տերակոտե կիսանդրու հեղինակն ասել է, որ միտումնավոր մեծացրել է Մարիանայի կուրծքը, որպեսզի այն խորհրդանշի հանրապետության առատաձեռնությունը: Քանդակագործը քաղաքապետի որոշումն անհեթեթ է համարել ու հիշեցրել, որ հենց ինքն է ընտրել կիսանդրին ներկայացված տարբերակներից:”Հուսամ, որ քաղաքապետն այն չի ոչնչացնի”,-ասել է  նկարչուհին: Կիսանդրին քաղաքապետարանը գնել էր 1400 եվրոյով: Նրա իսկ պնդմամբ, ընթացիկ տարվա հանրապետության խորհրդանիշ ձեռք բերելու վրա կծախսվի 900 եվրո, որի բնորդուհին դառնալու է  մանեկենուհի Լետիցիա Կաստան:

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply