ԿԲ-ն գործարկել է LexBox Օրենսդրության և քաղաքականության բազան:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2011 14:28

2010թ.  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ստեղծեց LexBox օրենսդրության և քաղաքականության բազան: LexBox բազան տարբեր երկրների իրավական տեղեկատվական համակարգ է, որի նպատակն է մեկ տեղում հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսական ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերն ու քաղաքականության փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության խոշոր գործընկերներ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական Միության ֆինանսական ծառայությունների ոլորտի իրավական ակտերն ու քաղաքականության փաստաթղթերը:

Բազայում հասանելի են նաև պաշտոնական հրապարակումներ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ուսուցողական և տեղեկատվական գրքեր, պարբերականներ, տարեկան հաշվետվություններ, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված հաշվետվություններ ու զեկույցներ:

Բազան երկլեզու է` հայերեն և անգլերեն, որոշ փաստաթղթեր հասանելի են ռուսերեն լեզվով:  LexBox բազան օգտակար գործիք է իրավունքի, բիզնեսի, գիտության, պետական համակարգի և այլ մասնագետների համար, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալու իրավական ակտերի համակարգին և իրականացվող քաղաքականությանը, այլև պարբերաբար տեղեկություններ ստանալ ինչպես բազայում ընդգրկված, այնպես էլ այլ երկրների քաղաքականության և իրավական համակարգերի զարգացումների մասին:

LexBox բազան տեղակայված է USB կրիչի վրա և առանձնահատուկ է նրանով, որ կարող է գործարկվել ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս ռեժիմով: Բազան միաժամանակ հասանելի է այս կայքում, որի միջոցով իրականացվում են բազայի պարբերական թարմացումները:

ԿԲ իրավաբանական վարչություն Եվրոմիության ինտեգրման բաժին

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply