«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2011 12:28

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան այն դպրոցականները, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ «Արևածաղիկ» ամսաթերթի ստեղծողներից մեկը:

Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցութային կարգով, որը կանցկացվի երկու փուլով: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն.

  • Ու երկնքում կշողա արևը
  • Նամակ անծանոթ բարեկամիս
  • Ամենահայը

Աշխատանքները խմբագրություն պետք է ներկայացվեն մինչև 2011 թ. մայիսի 2-ը: Մրցույթի երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով:

Ընտրված խմբի համար «Արևածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության անվճար դասընթացներ: Դրանք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական և կընդգրկվեն ամսաթերթի ստեղծագործական կազմում:

Պատանիները կմասնակցեն նաև լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացներին, որոնք կկազմակերպվեն զուգահեռ:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply