Ճապոնական երկրաշարժը պաշտոնական անուն ունի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 2, 2011 10:19“
Մեծ արևելաճապոնական երկրաշարժ” անունը դարձել է 2011-ի մարտի 11-ի երկրաշարժի պաշտոնական անվանումը: Այդ մասին հայտարարել է Նաոտո Կանը: Այժմ այդ անվանումը կկիրառվի կառավարական բոլոր փաստաթղթերում: 9 բալ մագնիտուդով երկրաշարժը, որ տեղի է ունեցել մարտի 11-ին, Ճապոնիայի հյուսիս-արևելքում ու դրան հետևած ցունամին ավելի քան 28 հազար զոհերի ու անտետ կորածների պատճառ է դարձել:
Վթարված “ֆուկուսիմա”ԱԷԿ-ի հետևանքները վերացնելու համար ավելի քան 100 տարի կպահանջվի. Հենց այդքան ժամանակ է պետք, որ վթարված ռեակտորների վառելիքը հալչի:,-հայտնել է բրիտանական Միջուկային ազգային կորպորացիայի աշխատակիցը: Քանի որ ջուրը դուրս է թափանցում, այդ պատճառով այն անընդհատ պետք է ավելացվի` վառելիքը սառեցնելու նպատակով, այդ պատճառով էլ ստացվում է, որ արտահոսք կլինի անընդհատ, ասել է փորձագետը: Վառելիքային վնասված առանցքը հեռացնելու համար 50-100 տարի կպահանջվի:”Դա նշանակում է, որ կայանն ու այնտեղ աշխատողները պետք է հսկողության տակ լինեն շատ երկար ժամանակ”:






Facebook
Tweet This
Email This Post
