Համահայկական խաղերը թևակոխել են վճռական փուլ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 13, 2009 15:41

Համահայկական խաղերի ծրագրով անցկացվող մրցումներում ետևում մնացին բասկետբոլիստների և ֆուտբոլիստների խմբային մրցաշարերը: Խաղերի երրորդ օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ. բասկետբոլ (տղամարդիկ)՝ Երևան- Ստեփանակերտ՝ 81:47, Ալեքսանդրիա-Ախալքալաք՝ 88:51, Սպահան-Հալեպ՝ 42:53, Թեհրան-Գյումրի՝ 103:48, Կահիրե-Մոսկվա՝ 71:61, Մաշհադ-Սիսիան, Սոչի-Լոս Անջելես՝ 85:93, ֆուտբոլ (տղամարդիկ)՝ Ախալքալաք-Շահինշահր՝ 1:1, Բուենոս Այրես-Բեյրութ՝ 3:2, Լոս Անջելես-Էջմիածին՝ 1:1, Թեհրան-Բաթում՝ 2:0, Ստեփանակերտ-Գորգան՝ 1:1, Երևան-Թբիլիսի՝ 1:1, Ստամբուլ-Գյումրի՝ 0:0, Սպահան- Ալմելո՝ 5:1: Բասկետբոլիստուհիների միայն մեկ խումբ է մրցում, և խմբային պայքարը շարունակվում է: Խաղերն այսպիսի ելքեր ունեցան՝ Սիսիան-Ստեփանակերտ՝ 61:73, Երևան- Գյումրի՝ 94:69: Այսպիսով, նախնական փուլի հանդիպումների ավարտից հետո բասկետբոլիստների մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարը շարունակում են՝ 1-ին խմբից՝ Թեհրանի և Գյումրի, 2-րդից՝ Լոս Անջելեսի և Սոչիի, 3-րդից՝ Կահիրեի և Հալեպի, 4-րդից՝ Երևանի և Ստամբուլի հավաքականները: Ֆուտբոլի մրցումների  1-ին տեղի համար պայքարը կշարունակեն հետևյալ թիմերը՝ 1-ին խմբից Երևանը, Գորգանը, 2-րդից՝ Գյումրին, Սպահանը, 3-րդից՝ Բուենոս Այրեսը, Բեյրութը, 4-րդից՝ Թեհրանը, Լոս Անջելեսը: Այնպես որ, համահայկական խաղերը թևակոխել են վճռական փուլ: Այսօր խաղերի մասնակիցները հանգստանում են, իսկ վաղը նրանք կվերսկսեն պայքարը:

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply