Ամենավտանգավոր հրաբուխը սպառնում է նոր Պոմպեյ դառնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2011 9:24

Նյիրագոնգոն համարվում է  աշխարհի ամենավտանգավոր  հրաբուխներից մեկը: Գիտնականները համոզված են, որ աֆրիկյան մայրցամաքի արևմուտքում, Կոնգոյի հանրապետությունում  գտնվող հրաշունչ  հրեշը մի օր կվերածվի իսկական  Պոմպեյի: Իսկ երբ` ժամանակի հարց է: Արժե նշել, որ աշխարհում ամենամեծ  հրաբխային լավայի լճակը, որը  մոտ 8 մլն խոր. մետր է, մինչ օրս վատ է ուսումնասիրված: Հրաբխից  ոչ հեռու գտնվում է Գոմա քաղաքը, ուր միլիոն մարդ է ապրում: Գիտնականները կարծում են, որ փրկարարները պետք է պատրաստ լինեն` ցանկացած պահին բնակիչներին տարհանելուն: Նյիրագոնգո լավան չի դադարում եռալուց ու այն ամեն րոպե կարող է վերացնել Գոման, ինչպես Պոմպեյը: Վերջին տարիներին հրաբուխը մի քանի անգամ ժայթքել է : Հիմա էլ լավան կարող է մակերևույթ դուրս գալ անմիջապես այն հատվածում, ուր քաղաքն է կառուցված, հավատացած են գիտնականները:” Կասկած չկա այն բանում, որ հրաբուխն ամեն րոպե կարող է ժայթքել ու սրբել- տանել քաղաքը: Գոնգոն աշխարհի ամենավտանգավոր քաղաքն է”,-ասել է իտալացի սեյսմաբան Դարիո Թեդեսկոն: Նա հիշեցնում է , որ 2002-ին արդեն հրաբուխը մի անգամ ժայթքել է ու ոչնչացչել 14 հազար շենք, իսկ  350 հազար բնակչությունը փախուստի  է դիմել:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply