2-ամյա երեխան աղբատարն է ընկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 2, 2011 8:55Պետերբուրգում 2-ամյա երեխան, որ տատիկի հսկողության տակ էր մնացել, 6-րդ հարկից աղբատար խողովակով
“թռիչք” է կատարել ներքև: Հարևանները աղբատարից լացի ձայն են լսել ու փրկարարներ հրավիրել: Երեխային հանել են աղբատարից ու հիվանդանոց տեղափոխել:Ինչպես հետագայում է հայտնի դարձել, երեխայի մայրն աշխատանքի է գնացել` փոքրիկին թողնելով տատի հույսին: Սակայն կինը հարբել ու, կամ չի հետևել երեխային, կամ էլ նրա հետ կատարվածի մեղավորն է: Ամեն դեպքում, տատիկն այնքան հարբած է եղել, որ նրանից ինչ որ բան իմանալ պարզապես անհնար է եղել: Երեխան հիմա հիվանդանոցում է, նրա վիճակի մասին հրաժարվել են տեղեկություն տալ:






Facebook
Tweet This
Email This Post
