ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ղեկավարներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 1, 2011 23:56

ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 1-ին կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամների հանդիպումը նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ու պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամները պաշտպանության նախարարին են ներկայացրել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններ և պատրաստակամություն հայտնել` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրենց նվաճումները ի սպաս դնել պետության պաշտպանական կարողությունների զարգացման գործին:

Կարևորելով բարձր տեխնոլոգիական նվաճումների ներդրումը պաշտպանական համակարգում` Սեյրան Օհանյանը նշել է. «Ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, որը կարող է էապես բարձրացնել մեր բանակի կարողություններն ու մարտունակությունը, սերտորեն կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես` նորարարական ձեռքբերումների հետ»:

Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռքբերվել հետագա աշխատանքները շարունակել առանձին աշխատանքային խմբերով` ձևավորելով պաշտպանության նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply