Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-ների միջեւ կայացել են քաղաքական խորհրդատվություններ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 1, 2011 23:52
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդատվությունները:
Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ ԼՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինը:
Բանակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների հարաբերությունների ձեւավորված օրակարգային մի շարք խնդիրների շուրջ:
Հայ-լեհական բազմաբովանդակ փոխգործակցության շրջանակներում քննարկվեցին երկկողմ առեւտրատնտեսական բնագավառի հարցեր, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրների լայն շրջանակ:
Դիտվել է 2028 անգամ:
Print Friendly

Leave a Reply