Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 1, 2011 23:44

Ապրիլի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինին, ով Երեւանում է գտնվում արտգործնախարարությունների խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ-լեհական հարաբերությունների դինամիկ զարգացման առնչությամբ:
Զրուցակիցներն անդրադարձան Լեհաստանի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք երկկողմ, միջազգային, տարածաշրջանային հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Հենրիկ Լիտվինն անդրադարձան ԵՄ «Արեւելյան Գործընկերության» ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացներին, քննարկեցին այս տարվա երկրորդ կեսին Լեհաստանում կայանալիք «Արեւելյան Գործընկերության» գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Դիտվել է 4437 անգամ:
Print Friendly

Leave a Reply