Արման Կիրակոսյանն ընդունեց Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի ուսանողների

Պաշտոնական, Օրվա լուր | | April 1, 2011 23:35

Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի ուսանողներին, որոնք նաեւ Գրիմշոու ակումբի անդամներ են:

Հանդիպման ժամանակ Արման Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները, Հայաստանի դիրքորոշումը առկա միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ պատասխանեց ուսանողների հարցերին:

Միջազգային հարաբերությունների Գրիմշոու ակումբը գիտական տարբեր միջոցառումներ կազմակերպող ընկերակցություն է, ինչպիսիք են օրինակ` ակադեմիական ուղեւորությունները տարբեր երկրներ, որոնց ընթացքում ուսանողներն առավել խորությամբ են ծանոթանում տարածաշրջանային նշանակության խնդիրներին եւ հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների:

Դիտվել է 2091 անգամ:
Print Friendly

Leave a Reply