Որ կանայք ու տղամարդիկ են հավատարիմ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 1, 2011 18:05

Ինչը  չեն կարողանում ներել կանայք ու ամուսիններն իրենց երկրորդ կեսին: Ինչպես ցույց է տվել  Եվրոպայում անցկացված սոցհարցումը`առաջին տեղում դավաճանությունն է, որը բաժանությունների թվի 89% է կազմում: Երկրորդ տեղում ալկոհոլամոլությունն է:Երրորդում` ամուսնու ցածր աշխատավարձը:

Վիրտուալ դավաճանությունը հավասարազոր է  իրական դավաճանությանը:Բրիտանացի գիտնականները հավատացնում են, որ կնամոլությունը հոգեբանական հիվանդություն է, որը բժշկության մեջ հայտնի է “ինտիմավախություն” անունով: Հիվանդանում են տղամարդիկ, որոնց վախեցնում է երկարատև ինտիմ հարաբերությունները մի կնոջ հետ, որը հասցրել է  ձանձրացնել, իսկ հարաբերությունները կարճ ժամանակամիջոցում սկսում են ճնշել տղամարդու ազատությունը: Շատ “հիվանդներ” տառապում կնոջ կողքին երկար նույն տարածքում գտնվելով ու հասկանում են, որ նրանց հետ ինտիմ հարաբերության մեջ մտնել չեն կարող: Նմանատիպ կնամոլները հետաքրքրվում են անխտիր բոլոր կանացով:

Պարզվել է նաև, որ ինտելեկտուալ տղամարդիկ ոչ ինտելեկտուալների համեմատությամբ  ավելի քիչ են հակված դավաճանության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որքան խելացի ու ինտելեկտուալ է տղամարդը, այնքան հակված է մոնոգամիային: Իսկ իսպանացիները գտնում են, որ ամենահավատարիմ տղամարդիկ սիրասուն հայրերն են: Իսկ այն տղամարդը, որը կնոջ թևի տակ է , նույնիսկ խանդի տեղիք չի  կարող տալ: Իսկ եթե կինը թույլ բնավորություն ունի, ապա տղամարդը դեմ չի լինի “կողքից” մեկին ունենալ: Ի դեպ, գիտականորեն ապացուցված է, որ Կազանովայի (ում անուննը սիրային հաղթանակների հետ է նույնանում) առնանդամն ընդամենը 8 սմ էր: Այնպես որ, հակառակ այն պնդումների, որ սիրառատությունը կապված է սեռական օրգանի մեծության հետ, չի համապատասխանում իրականությանը: Նույնն էլ կարելի է ասել փարթամ կուրծք ունեցող կանանց մասին: Պարզվել է, որ թույլ արտահայտված կանացի երկրորդային օրգան ունեցողներն ավելի կրքոտ են ու սիրազեղ, քան փարթամ մարմնամաս ունեցողները:

Դիտվել է 2691 անգամ:
Print Friendly

Leave a Reply