Սևանի սիրահարները օգոստոսի 20-23-ից բացի, մնացած օրերին կարող են լողալ

Օրվա լուր | | August 13, 2009 14:51
Զարուհի Պետրոսյան

Զարուհի Պետրոսյան

«Մինչև օգոստոսի վերջ, բացառությամբ 20-23-ի, հանրապետության ողջ տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ ու օդի` նորմային մոտ ջերմաստիճան». այս կանխատեսումն այսօր արեց «Հայպետհիդրոմետ»-ի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Սևանում ևս,  բացառությամբ օգոսոտոսի 20-23-ի, կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ, ջրի ջերմաստիճանը` 19-20 աստիճան` 0-ից բարձր, իսկ օդի ջերմաստիճանը օգոսոտոսի 15-17 կհասնի մինչև 24 աստիճան:

Հուլիսին օդի ջերմաստիճանն ամսական կտրվածքով նորմայից ցածր է եղել 0,5-1,5 աստիճանով, իսկ օգոստոսին` նորմայից բարձր է եղել օգոստոսի առաջին տասնօրյակում, իսկ երկրորդ տասնօրյակում դիտվում է նորմայից ցածր` 5-6 աստիճան:
Ամբողջ օգոստոս ամսվա համար` «Հայպետհիդրոմետ»-ի կանխատեսումներով, օդի միջին ջերմաստիճանը հովտային շրջանների համար կլինի +32 աստիճան, իսկ լեռնային շրջաններում` +25-26:

Տեղումների առումով ևս այս ամառ գրանցվել է նորմայից շեղում. հուլիսին ամսական տեղումների քանակը հանրապետության տարբեր վայրերում գերազանցել է նորման 2,5-3,5 աստիճանով, իսկ Արարատյան դաշտավայրում մինչև 4-5 անգամ. տեղումները նորմային մոտ են եղել միայն Սյունիքի առանձին շրջաններում:

«Ինչ վերաբերում է ջերմաստիճանի և տեղումների արձանագրված այսպիսի ցուցանիշների նախադեպ ունենալուն կամ չունենալուն, ապա եղել են նորմայից ավելի ցայտուն արտահայտված շեղումներ,- ասում է Պետրոսյանը,- նմանատիպ տեղումներ հանրապետության տարածքում դիտվել են  1937,1945 և 1955թթ.: Իսկ ջերմաստիճանի առումով նմանատիպ հուլիսներ և օգոստոսներ են եղել 1960,1963,1974, 1982, 1988 և 1992թթ.»:

Պետրոսյանն ասում է, որ հանրապետությունում սպասվում է հաճելի աշուն, իսկ ամռան ընթացքում նորմայից շեղումները հիմք չեն կարող հանդիսանալ այնպիսի կանխատեսումների համար, որ սպասվում է ցուրտ ձմեռ:

Դիտվել է 2295 անգամ:
Print Friendly

Leave a Reply