Էկվադորի անկախության օրը 58 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2009 13:58

ecuadormapԷկվադորում անկախության օրվա (օգոստոսի 10) տոնակատարության ժամանակ 58 մարդ է զոհվել: Նախնական տվյալներով` 40 էկվադորցիներ դարձել են ավտոպատահարների զոհ, ևս 18 մարդ զոհվել է անկարգությունների պատճառով:

Տոնակատարության ժամանակ հասարակական կարգի պաշտպանությունն իրականացրել են 27 500 ոստիկան:

Մեծ թվով ոստիկանական ուժերի ներկայությունը պայմանավորված է իրողությամբ, որ հանրապետության անկախության օրվա տոնակատարությունները համընկել են նախագահ Ռաֆաել Կորրեայի` նախագահի պաշտոնում 2-րդ անգամ պաշտոնավարումը ստանձնելու օրվա հետ: Ոստիկաններն այս օրերին իրականացրել են 4 հազար ստուգումներ, ձերբակալել են 817 մարդու, առգրավել են 44 միավոր հրազեն և 15 կգ թմրանյութ:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply