Միջին տարիքի ճգնաժամ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 7, 2011 6:57

Գոյություն ունի տխուր վիճակագրություն. 31-47 տարեկանների ամուսնալուծությունների թիվն ամենաշատն է,  ու հիմնականում նախաձեռնողը տղամարդիկ են: Հաճախ այդ տարիքում կարծես ուրիշ մարդ են դառնում, ում, թվում է, չեք ճանաչել:

Ախտանշան

Ձեր ամուսինը տարօրինակ պահվածք է դրսևորում, թանկարժեք ու մարզական ոճի աչք ծակող հագուստ է հագնում, նոր հետաքրքրություն ու զբաղմունք  է գտել կամ էլ հետևում է նորագույն սնդդակարգի, նոր բառեր  ու արտահայտություններ է օգտագործում:

Մի խոսքով, փոխվել է ու այդ փոփոխությունը նկատում են բոլորը,  բացի նրանից:

Միջին տարիքի ճգնաժամը բավականին ծանր փորձություն է և՛ տղամարդու, և՛  կնոջ համար: Հոգեբանության մեջ այն անվանում են էքզիստենցիալիզմ, այսինքն` կյանքի նպատակների,  արժեքների ու իմաստի վերարժևորում: Շատ շատերն են այդ փուլում հանձնվում: Տղամարդը կարծես այդ տարիքում սեփական կյանքի գույքագրում է կատարում, ինչը  երբեմն կարող է այն լրիվ փոխելու մեծագույն ձգտման հանգեցնել: Իրականում  տղամարդն ինքն իր  աշխարհընկալման փոփոխությունները  չի զգում, սակայն լրջորեն նրա համար անհանգստանում   ու այդ վարքագծից տուժում են մտերիմները, հարազատները, գործընկերներն ու հատկապես կինը, քանի որ վերջինս  լավ է ճանաչում ամուսնուն, հիշում է նրա անհաջողությունները, տեսել է վերելքի ճանապարհ տանող նրա մաքառումները, իսկ դրանք ամուսնու համար հաճելի չեն: Հայտնի բան է`  հիշողությունները չեն ջնջվում, ուստի միակ ելքը նոր, երիտասարդ կինն է, որն նրան  հաղթանակող է տեսնում: Բացի այդ, երկրորդ կամ նույնիսկ երրորդ անգամ ամուսնանալով, տղամարդը   կարծես ևս մեկ կյանք ապրելու հնարավորություն է ստանում: Ինչպես և բոլոր ճգնաժամերը, սա ևս կյանքում ունի իր դրդապատճառները: Իմանալով դրանք` կարելի է  փորձել կանխել ճգնաժամը:

1. Առանց հանգստի  տարիների աշխատանք. որ հանգեցնում է  գերհոգնածության: Սեփական հնարավորությունները ցուցադրելու համար շատ տղամարդիկ աշխատում են գիշեր ու ցերեկ ու, բնականաբար, ուշ, թե շուտ  գալիս է մի պահ, որ այդ կենդանի  «մեխանիզմը» կանգ է առնում. ցանկություն է առաջանում անջատվել, պառկել մի տեղ ու հանգստանալ: Այս վիճակից ելքը միակն է ու շատ հասարակ. անջատեք ամեն ինչ ու հնարավորություն տվեք նրան հանգստանալու:

2. Զգում եմ` ինչպես է սիրտս խփում, ծնկներս` ճռճռում: Մարդկանց` այս անկատար աշխարհում հատուկ է հիվանդանալը, միայն այն տարբերությամբ, որ տղամարդիկ ամեն մի բիծը  ուռուցք են կարծում: 40-ի մոտ տղամարդը սկսում է կարդալ հանրամատչելի ու մասնագիտական գրականություն և մարմնում զանազան հիվանդություններ փնտրում:

Ելքը՞… Տարեք բժշկի, ցանկալի է` ոչ ավանդական ուղղվածության ու գնեք վիտամիններ: Կարմիր գեղեցիկ ամանով:

3. Երկրային կյանքի կեսն ապրելով` տղամարդը հասկանում է, որ  երիտասարդությունն այլևս անցել է ,  բայց շատ բան չի հասցրել անել. Էվերեստի գագաթ չի բարձրացել,   Մարս չի թռել, իսկ որ ամենավատն  է, գիտակցում է, որ այլևս չի էլ անի: Այդ դեպքում հիշեցրեք նրան, որ դրա փոխարեն հասել է այլ բարձունքների, որոնք պակաս կարևոր չեն, եթե չասենք` ավելի կարևոր:

4 Ազատություն: Այնպես է ստացվել, որ հնարավոր չի եղել հետաքրքրությունները բավարարել կամ էլ զսպել է իր պոռթկումները: Շատերի համար դա անհաղթահարելի խոչընդոտ է, ու  ընտանիքներն էլ քանդվում են երիտասարդ, ամոթով  ու ինտելեկտով չշղթայված  սիրուհու հայտնությամբ:

Սովորաբար սեքսաթերապիայի այդ սեանսը ձգվում է 2 տարի, որից հետո տանջված ու մաշված Կազանովան կրկին ձեր դուռն է թակում: Ներել նրան, թե ոչ, արդեն ձեր որոշումն է:

5.Ծուլություն + երազկոտություն. իներտություն: Ամենը  կաթիլ կաթիլ ու աստիճանաբար հավաքվում է ու թափվում գնդի տեսքով: Ինչպե՞ս պետք է հաղթահարել: Զինվեք համբերությամբ: Այդ ուղին տղամարդն ինքնուրույն պետք է անցնի, սակայն զգալով ձեր աջակցությունը:

Դիտվել է 2339 անգամ:
Print Friendly

Leave a Reply