Հիտլերն իր զինվորներին թմրանյութ էր տալիս
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 1, 2011 16:50«Նացիստական Գերմանիայի զինվորներին Երկրորդ աշխահամարտի ժամանակ թմրանյութ էին տալիս: Պերվիտինը
(մեթամֆետամին) օգնում էր նրանց դիմանալ դժվարին պայամաններին: Նպատակն այն էր, որ սովորական զինվորին, նավաստուն ու օդաչուին դարձնեն գերմարդկային ունակությունների տեր»,- ասում է դեղագետ Վոլֆ Քեմփերը` Երրորդ ռեյխում թմրամիջոցների կիրառման մասին գրքի հեղինակը:
Հիտլերին պերվիտին առաջարկել է օգտագործել Բեռլինյան ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի ղեկավար Օտտո Ռանկեն: Պատերազմի ժամանակ հիտլերյան զորքերն օգտագործել են ավելի քան 200 մլն պերվիտինի հաբ: Նացիստական բժիշկները մինչև պատերազմի վերջին օրերն աշխատում էին իրենց «գաղտնի զենքը» կատարելագործելու ուղղությամբ ու մշակում էին նոր թմրանյութ` պերվիտինի ու կոկաինի հիմքով: Իսկ մինչ զինվորներին տալը` փորձարկում էին համակենտրոնացման ճամբարներում, որպեզի ստուգեին դրանց ազդեցությունը:
Մեթամֆետամինն ամենատարածված խթանիչ թմրանյութերից է: Առաջին անգամ այն սինթեզել է ճապոնացի գիտնական Ակիրա Օգատան 1919-ին: Ճապոնացի զինվորները`այդ թվում և կամիկաձեները, նույնպես ակտիվ կիրառել են թմրամիջոցներ: Գերմանիայում պերվիտինի մասսայական արտադրությունը սկսվել է 1938-ից: Դրանից նույնիսկ Հիտլերն էր օգտագործում: Պատերազմի ավարտին նա օրական 10 հաբ էր ընդունում:






Facebook
Tweet This
Email This Post
