Ալտրուիզմն օգնում է ցավին ավելի երկար դիմակայել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 1, 2011 16:24Մարդիկ ուրիշների համար ընդունակ են անելու ավելին, քան իրենց համար: Օքսֆորդի համալսարանի
գիտնականներն ապացուցել են, որ ալտրուիզմն (այլասիրություն) ավելի հատուկ է մարդուն, քան ենթադրվում է: Գիտնականները կամավորների խմբին խնդրել են անհարմար, նույնիսկ ցավագին դիրքով նստել այնքան, որքան կկարողանան: Յուրաքանչյուր վայրկյանի համար մասնակիցներին վճարել են մեկ պեննի: Փորձարկվողներից յուրաքանչյուրը փորձությունն անցնում էր 5 անգամ. մեկը` իր, 4-ը մտերիմ մարդկանց համար. պարզվեց, որ երբ նրանք մտերիմների համար էին անցնում փորձությունը, աշխատում էին ավելի երկար նստել անհարմար դրությամբ: «17 մարդուց 10-ը կարողացել է ավելի երկար նստել` հանուն մտերիմ մարդու. սա թույլ է տալիս հաստատել սոցիալական կապերի կարևորությունը»,-հայտնել է աշխատանքի ղեկավարը: Նախորդ փորձության ժամանակ մտերիմների փոխարեն հարազատների համար պետք է անհարմարությանը դիմանային հնարավորինս երկար, սակայն, որքան էլ տարօրինակ է, պարզվեց, որ մարդն ընկերների համար ավելի շատ զոհողություններ է անում, քան ընտանիքի անդամների: Մասնագետները կարծում են, որ դա պայմանավորված է սոցիալական օգուտով: Մինչ այդ արդեն պարզել էին, որ էգոիզմն ու ալտրուիզմը գենետիկորեն են որոշվում: Բացի այդ, ալտրուիզմն անվանվել է էվոլյուցիայի երրորդ սկզբունք, նույնքան կարևոր, որքան գոյության կռիվը:






Facebook
Tweet This
Email This Post
