Եգիպտոսում հայտնաբերվել են 8 մլն շան մումիաներով գաղտնի կատակոմբներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 1, 2011 15:47Սահարա անապատում պեղել են միլիոնավոր շների մնացորդներով լաբիրինթոս: Քարդիֆֆ համալսարանի
մասնագետները հետազոտել են գտածոն ու եզրակացրել, որ մումիացված կենդանիների թիվը մոտավորապես 8 մլն է: Իսկ կառույցը, որտեղ դրանք պահված են` 2,5 հազար տարի: Այն գտնվում է 10-12 մ խորության վրա. կենտրոնական միջանցք է` մի շարք ճյուղավորումներով: Հետազոտությամբ պարզվեց նաև, որ շներից բացի թաղված են նաև կատուներ, շնագայլեր, սակայն դրանց թիվը քիչ է: Շատ կենդանիներ սպանվել ու մումիայի են վերածվել անմիջապես ծնվելուց հետո: «Այս կենդանիների մի մասը զոհաբերված է: Կենդանիներն, ըստ էության միջնորդի դեր են կատարել խնդրողի ու աստծու միջև»,-պարզաբանել է պատմահնէաբան Պոլ Նիկոլսոնը:
Փորձագետները շարունակում են հետազոտություններն ու հույսեր փայփայում, որ երբևիցե կգտնեն Թութանհամոնի մահվան պատճառը: Վերջին հետազոտություններով պարզվել է, որ 19-ամյա փարավոնը մահացել է մալարիայից, իսկ մինչ այդ կարծում էին, որ նա սպանվել է:






Facebook
Tweet This
Email This Post
