Քրեակատարողական վարչություն. Հացպանյանը դեռ կարիք ունի պատժի հետագա կրման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 1, 2011 15:51
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանում է, թե ինչու բանտարկյալ Սարգիս Հացպանյանը վաղաժամկետ չի ազատվում: Հաղորդագրությունում ասված է. «Լրատվության առանձին միջոցներում հրապարակվել են տեղեկություններ, որտեղ տեղ են գտել մի շարք անճշտություններ: Մասնավորապես, նշված հրապարակումներում խեղաթյուրել են ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Ս.Հացպանյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, ինչպես նաև դատապարտյալի պատժի կրման ընթացքում դրսևորած վարքի վերաբերյալ մանրամասները:
Պնդումը, թե դատապարտյալը պայմանական վաղաժամկետ չի ազատվում իբր այն դեպքում, երբ պատժի կրման ընթացքում չի ստացել որևէ տույժ, մտացածին է: Դատապարտյալը քեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում ենթարկվել է երկու կարգապահական տույժի: Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի խախտում է թույլ տվել և կարգապահական տույժի է ենթարկվել նաև ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշմումն իր նկատմամբ կիրառելուց հետո:
Վերոգրյալից բացի տեղեկացնում ենք, որ դատապարտյալ Ս. Հացպանյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից բնութագրվում է բացասական, ինչն էլ փաստում է, որ դատապարտյալը դեռ կարիք ունի պատժի հետագա կրման»:






Facebook
Tweet This
Email This Post
