ԼՂՀ հարցի կարգավորումը չի ազդի սահմանի բացման վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2009 19:07

mhm42056-copy-1Ստամբուլում մայիսի 26-27-ը անցկացված դռնփակ կոնֆերանսը, ըստ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի, հնարավորություն տվեց ծանոթանալ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Թուրքիայի կարծիքին:

Կոնֆերանսի մյուս մասնակցի` Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` և’ հայկական, և’ թուրքական կողմերում կան սահմանի բացմանը վերաբերվող ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ: «Մի խումբ թուրք մտավորականներ պնդում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել առանց նախապայմանների, իսկ մյուս խումբը համոզված է, որ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց պետք է լուծել ղարաբաղյան հակամարտությունը»,-ասում է նա:

Բեքարյանը կարևորում է այն հանգամանքը, որ հայկական պատվիրակության մեջ ներգրավված էր նաև ԼՂՀ ներկայացուցիչ` նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Անգամ թուրքական «Սաբահ» թերթը, տպագրելով ճանապարհային քարտեզի մասին նյութը, որը բացահայտ ապատեղեկատվություն էր, ԼՂ հարցի կարգավորումը չէր նշել որպես սահմանի բացման նախապայման»,-նշում է Բեքարյանը:

Բեքարյանն ասում է, որ հայ-թուրքական կապերի հաստատման հարցում շահագրգռված է ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Եվրամիությունն ու Ռուսաստանը, «իսկ Թուրքիային անհրաժեշտ է Ադրբեջանի հետ լավ բարեկամությունը պահպանել, միաժամանակ նաև բարելավել հայ – թուրքական հարաբերությունները»:

Իսկ այսօր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխազդեցության մասին, ասել Է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը և ղարաբաղյան հակամարտությունը տարբեր գործընթացներ են, որոնք ազդում են մեկը մյուսի վրա:

Եվրամիության ներկայացուցիչը գոհունակությամբ նշել Է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ավելի ինտենսիվ են դարձել:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply