Ջավախքը գործիք է, մինդեռ պիտի լինի գործոն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 1, 2011 15:23
Ջավախքն այսօր Հայաստանի ու Վրաստանի համար դարձել է գործիք, մինչդեռ այն պետք է լինի գործոն, որը կնպաստի երկու երկրների մերձեցմանը. այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը:
Ներկայումս Ջավախքում ապրում է մոտ 200 հազար հայ:
Բոլորովին վերջերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Վրաստանից հետո գալով՝ հայտարարեց, որ հայկական դպրոցներում շատանալու է հայոց լեզվի դասաժամերը:
«Բայց այսօր իրավիճակը բարդ է Ջավախքում բոլոր առումներով,- ասաց Գաբրիելյանը,- Ջավախքի դպրոցների վրա ճնշումներն ու վախի մթնոլորտն այն աստիճանի են հասել, որ չեմ կարծում, թե մի դպրոցում այսուհետ հայ ժողովրդի պատմություն կդասավանդվի»։
Միաժամանակ Գաբրիելյանը կարծում է , որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունենան՝ կարող են ինչ-որ հարցեր լուծել. « այսօր իրականցվող վրացականացման քաղաքականության դեպքում հայերի թիվը Ջավախքում կտրուկ կնվազի»:
Ասուլիսի մյուս բանախոս, «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն Ջավախքի խնդիրներով ու Վրաստանի իշխանություններին պահաջներ ներկայացնեն:
«Վրաստանի ոչ մի կառավարություն չի կարող ջնջել Ջավախքը աշխարհի երեսից,- ասաց նա,- սակայն Ջավախքի թեման շոշափվումէ միայն ընտրությունների նախաշեմին՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար»։
Բանախոսներն ասացին, որ Վրաստանում ադրբեջանցիների դրությունը ևս նախանձելի չէ:
«Եթե Ջավախքի դպրոցի տնօրենը, ասենք, հայ է, ապա ադրբեջանական դպրոցինը արդեն վրացի է,- ասաց նա,- կոպիտ հաշվարկով ադրբեջանիցները մեզանից մի քայլ հետ են»:






Facebook
Tweet This
Email This Post
