Նոր նշանակում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 1, 2011 15:08

Ֆոտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Նա մարզչական գործունեությունը սկսել է «Բանանցում», ապա տեղափոխվել «Փյունիկ»: Նազարյանը Հայաստանի չեմպիոն թիմի  գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնականներից է: Հավելենք որ Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի 2013-ի առաջնության ընտրական մրցաշարին: Առաջին հանդիպումը մեր երիտասարդական հավաքականն անցկացնելու է հունիսի 7-ին: Այդ օրն այն սեփական հարկի տակ հյուրընկալելու է Չեռնոգորիայի ներկայացուցիչներին:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply