Ցանկալի էր, որ խաղը կայանար Մոսկվայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 1, 2011 14:57

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն «Սովետսկի սպորտ» թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրացաշարի շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների  հունիսի 4-ին նախատեսված հանդիպումը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում: Թերևս, ցանկալի էր, որ այդ խաղը կայանար Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ շատ հայեր կան և մեր ընտրանին աջակիցների մեծ բանակ կունենար: «Վստահ եմ, որ Պետերբուրգում Հայաստանի հավաքականի հետ խաղում մենք շատ ավելին կանենք: Վստահ եմ` կլինեն գոլեր: Եթե Երևանում մեկ գնդակ խփեինք` կհաղթեինք խոշոր հաշվով»,- ասել է Ֆուրսենկոն:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply