Ստեփանավանի 17-ամյա բնակիչն ընկել է կիրճը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 1, 2011 14:48

Մարտի 31-ին՝ ժամը 20.20-ին,  ահա­զանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ «Ձորագետ» կիրճը մարդ է ընկել, վնասել ոտքի հոդը և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:  Փրկարարների ուժերով մոտ 12 մ խորությամբ կիրճից դուրս է բերվել Ստեփանավան քա­ղա­քի Բաղրամյան փողոցի թիվ 2 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ, 1994թ.-ին ծնված Վրույր Սուքիասյանը և հանձնվել հարազատներին:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply