Դավիթ Անհաղթի փողոցում 4 ուղևորներով մեքենա է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 1, 2011 14:34

Մարտի 31-ին՝ ժամը 18.16-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի  Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 2 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 09 ՍՍ 399 պետահամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Սարգսյան, ծնվ. 1991թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց հատված և շրջվել: Ավտոմեքենայում եղել են 4 ուղևոր, որոնցից 1991թ.-ին ծնված Արտաշես Փաշյանը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն (մյուս 3 ուղևորները չեն տուժել): Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply