Ղազախստանում մահաբեր տենդի համաճարակ է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 13, 2009 13:56

tizՂասախստանում գրանցվել է կոնգո-ղրիմական տենդով հիվանդացության 18 դեպք:

Վիճակագրության համաձայն` այս ինֆեկցիոն հիվանդությամբ վարակված յուրաքանչյուր 2-րդ մարդ մահանում է:

Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն:

Բարձր ջերմություն և արյունահոսությամբ ուղեկցվող վիրուսը փոխանցվում է տիզի խայթոցի միջոցով և կարող է անցնել նաև մարդուց մարդուն:

Ղազախստանում այս հիվանդության 1-ին դեպքը գրանցվել է հունիսի վերջին ծննդատուն եկած մի կնոջ մոտ: Ծննդաբերությունից 9 օր անց նա և իր նորածինը մահացել են: Եվս մեկ շաբաթ անց մահացել են նաև ծնունդն ընդունած բժիշկները:

Այժմ ողջ երկրում տենդի դեմ պայքարի կետեր են ստեղծվել: Գյուղերում անասնաբույժներն իրականացնում են կենդանիների և գոմերի ախտահանում:

Հարևան Տաջիկստանում ևս գրանցվել են տենդով հիվանդացության դեպքեր: Երկու երկրներում էլ տենդից մահվան դեպքեր են գրանցվել:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply