Պայմանագիր` երեք տարով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 1, 2011 14:35

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի»  Կառլեն Մկրտչյանը հանդես կգա Դոնեցկի «Մետալուրգում»։ Կիսապաշտպանը երեք տարով  պայմանագիր է կնքել այդ ակումբի ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի 2010-ի լավագույն ֆուտբոլիստն այս տարվա հունվարին փորձաշրջան էր անցել Կրասնոդարի «Կուբանում», սակայն մարզման ժամանակ վնասվածք էր ստացել և  վիրահատվել էր Գերմանիայում: Հուսանք, որ մեր մարզիկի համար դժվարին օրերն արդեն ետևում են մնացել:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply