Լուկաշինի փողոցի բնակիչը 3-րդ հարկից վայր է ընկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 1, 2011 14:30
Երեկ՝ ժամը 17.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի թիվ 3 տան երրորդ հարկից մարդ է ընկել: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատրվ խումբը: Տեղում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ կատարելիս երրորդ հարկից վայր է ընկել 1958թ.-ին ծնված Աշոտ Հարությունյանը, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
