Լիբիայում ԱԳ նախարարի փախուստը բացատրել են վատ ինքնազգացողությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2011 12:24

Լիբիական Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հնչեցրել է  Լիբիայի դիրքորոշումը ԱԳ նախարար Մուսա Կուսայի Լոնդոն կատարած փախուստի վերաբերյալ:

Ըստ այդմ` Մուսա Կուսան տառապում էր շաքարային դիաբետով ու արյան բարձր ճնշում ուներ, ինչի համար Թունիս մեկնելու թույլտվություն է խնդրել, քանի որ հարևան երկրում բժշկական սպասարկումն ավելի բարձր մակարդակի վրա է: Խնդրանքը բավարարվել է, ու ԱԳ նախարարը մեկնել է այնտեղ, որից հետո կառավարության հետ կապ չի հաստատել: Լիբիայի ներկայացուցիչն ասել է, որ հարգում է Կուսայի ընտրությունը և հույս ունի , որ նա շուտով կապաքինվի  և իրենք ոչ մի սարսափելի բան չեն տեսնում  դրանում, քանի որ Լիբիայում նրան փոխարինող կգտնվի: «Նա Լիբիայի քաղաքացի է,  սա նրա հայրենիքն է, այստեղ է նրա ընտանիքը ու, երբ էլ նա ցանկություն հայտնի վերադառնալու, մենք գրկաբաց կընդունենք նրան»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply