Ապրիլի 3-ին տեղի կունենա Բլոտի ազգային լիգային հիմնադիր համագումարի 2-րդ նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 1, 2011 11:38
2011 թվի ապրիլի 3-ին, կիրակի օրը Գյումրիում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի կունենա Բլոտի ազգային լիգային հիմնադիր համագումարի երկրորդ նիստը: Սկիզբը ժամը 12-ին:
Բլոտի Ազգային Լիգայի հիմնադիր Համագումարին հետաքրքրված խաղասերների մասնակցությունը բաց է:
Համագումարի առաջին նիստը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 24-ին, տեւել է 5 ժամ եւ ընդմիջվել է:
Բլոտը արժեւորող այն նվիրյալների համար, ովքեր դժվարություն կունենան հասնել Գյումրի, կապահովվի ուղիղ ինտերնետային հեռարձակում, տեքստային արձագանքման, հարցեր եւ առաջարկություններ ներակայացնելու հնարավորությամբ. www.blogtv.com/people/hayk470 կայքում:
Դիտվել է 1262 անգամ:





Facebook
Tweet This