Արմեն Ջիգարխանյանը Բուլղարիայում ստացել է «Ոսկե մուսա» մրցույթի գլխավոր պարգեւը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 1, 2011 11:34

Արմեն Ջիգարխանյանը Բուլղարիայում ստացել Է «Ոսկե մուսա» մրցույթի գլխավոր պարգևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հինգշաբի երեկոյան Սոֆիայի «Բուլղարիա» համերգասրահում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ նրան հանձնվել Է «Սուրբ Սոֆիա» պարգեւը Ռուսաստանի եւ Բուլղարիայի միջեւ մշակութային հրաբերությունների զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:

«Ոսկե մուսայի» հեղինակավոր պարգեւները հիմնվել են 1994 թվականին հանրապետության առաջին մասնավոր ռուսական թատրոնի տնօրեն Նելի Վոլկովայի նախաձեռնությամբ եւ այն ժամանակվանից, արդեն 17 տարի, հանձնվում Է երկրի լավագույն դերասաններին, գիտնականներին, գրողներին եւ ուսուցիչներին ռուսական մշակույթը Բուլղարիայում տարածելու համար:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply