Շվեյցարացի ատոմագետներին պայթեցրել են նամակով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2011 10:30

Ծրարով  ռումբը պայթել է  շվեյցարական Միջուկային հետազոտությունների ֆեդերացիայում: Պայթյունի արդյունքում  վիրավորվել է 2 աշխատակից: Ենթադրվում է, որ  պայթյունը կազմակերպել են  միջուկային էներգիայի հակառակորդները, որոնք Ճապոնիայի վթարից հետո  ակտիվացել են: Ներկայումս Շվեյցարիայում գործում է  5 ատոմակայան:

Այսօր նամակով ռումբ ուղարկելը եվրոպական արմատականների պրակտիկայում տարածված միջոց է: Աշնանը ականապատ ծանրոց է  պայթել Աթենքում` Մեքսիկայի ու Ռուսաստանի դեսպանատներում: Տեղացի արմատականները նմանատիպ ծանրոցներ են ուղարկել կանցլեր Անգելա Մերկելին, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին, Իտալիայի վարչապետ Բերլուսկոնիին:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply