Նոր երկրաշարժ` Ճապոնիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | August 13, 2009 12:00
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում այս գիշեր երկրաշարժ է տեղի ունեցել: 6,5 բալ ուժգնությամբ ատորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:49-ին (Երևանի ժամանակով 03:49-ին)` Տոկիոյից 300 կմ հարավ` Հատիձե կղզու տարածքում: Ցնցումների էպիկնետրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում` 40 կմ խորությամբ:
Բարձրահարկ շենքերը երկրաշարժից ուժեղ ցնցվել են, սակայն զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ըստ մասնագետների` երկրաշարժի պատճառով ցունամի չի սպասվում:
Ճապոնիայում նույն` 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև օգոստոսի 11-ին մայրաքաղաք Տոկիոյից 150 կմ հարավ–արևմուտք: Էպիկենտրոնը գտնվում էր Խաղաղ օվկիանոսում` Ճապոնիրայի ափամերձ գոտում: Նախորդ երկրաշարժի ժամանակ զոհվել էր 1 մարդ, 120 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ ստացել: Ցնցումներից վնասվել էին 5 հազար կառույցներ:
Նախորդ երկրաշարժի ժամանակ ավտոմատ կերպով դադարեցվել էր նաև աղետի գոտում գործող ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, սողանքների պատճառով փակվել էին մի քանի մայրուղիներ, որոնք մինչ օրս էլ ամբողջությամբ բաց չեն երթևեկության համար:






Facebook
Tweet This
Email This Post
